Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան առանց խնդիրների մտավ քառորդ եզրափակիչ

Ֆրանսիան առանց խնդիրների մտավ քառորդ եզրափակիչ

Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Նիգերիայի ընտրանուն և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում: Ֆրանսիացիները որոշակի խաղային առավելություն ունեին, բայց գնդակին ավելի շատ տիրում էին աֆրիկացիները: Մինչև ընդմիջում թիմերից և ոչ մեկը ռեալ գոլային պահ չունեցավ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասը շատ նման նման էր առաջինին, սակայն 65-րդ րոպեից սկսած Դիդիե Դեշամի սաներն ուժեղացրին ճնշումը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին:

77-րդ րոպեին Յոհան Կաբայի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից, իսկ 2 րոպե անց Պոլ Պոգբան գլխի հարվածով առաջ մղեց Ֆրանսիային: Դե Շամի սաների հաջորդ իսկ գրոհը նույնպես կարող էր գոլով ավարտվել, բայց Նիգերիացիների դարպասապահ Վինսենտ Էնյաման հրաշալի ցատկով փրկեց իր թիմին: Մրցավարի ավելացրած ժամանակում աֆրիկացիները ևս մեկ գոլ ընդունեցին սեփական դարպասը. ինքնագոլի հեղինակ դարձավ Նիգերիայի ընտրանու ավագ Ժոզեֆ Յոբոն:

Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիա - Ալժիր հանդիպման հաղթողի հետ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում