Գլխավոր Լրահոս

Գերմանիան տանջվելով մտավ քառորդ եզրափակիչ

Գերմանիան տանջվելով մտավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Գերմանիայի ընտրանին միայն լրացուցիչ ժամանկում կարողացավ կոտրել Ալժիրի հավաքականի դիմադրությունն ու հաղթանակ տանելով՝ վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր:  

Առաջին խաղակեսում գերմանացիների տարածքային առավելությունն ահռելի էր (70%-30%), բայց աֆրիկացիների հակագրոհները շատ ավելի վտանգավոր էին: Մանուել Նոյերը երկու անգամ ստիպված էր դուրս գալ սեփական տուգանային հրապարակից և ստանձնել վերջին պաշտպանի պարտականությունները:

Սոֆիան Ֆեղուլին ու Իսլամ Սլիմանին անընդհատ լարվածության մեջ էին պահում «Բավարիայի» դարպասապահին: Յոահիմ Լյովի սաներն առաջին վտանգավոր պահը ստեղծեցին միայն 40-րդ րոպեին, բայց Մարիո Գյոթցեի հարվածից հետո գերազանց խաղաց Ալժիրի հավաքականի դարպասապահ Ռաիս Մ՛Բոլին:

Ընդմիջումից հետո գերմանացիներն ավելի վտանգավոր էին գրոհում, այդուհանդերձ, ալժիրցիները շարունակում էին ժամանակ առ ժամանակ լրջորեն անհանգստացնել Մանուել Նոյերին: Հիմնական ժամանակի վերջին 15 րոպեներին գերմանացիներն ավելացրին ճնշումը, սակայն Մ՛Բոլին ու ընկերներն աչալուրջ էին: 0:0 հիմնական ժամանկում:

Լրացուցիցիչ ժամանկի երկրորդ րոպեին Գերմանիան առաջ անցավ հաշվի մեջ. Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո Անդրե Շուրլեն գրավեց Մ՛Բոլիի դարպասը:

Ընդունած գոլից հետո ալժիրցիներն ակտիվացան ու մի քանի անգամ կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց 120-րդ րոպեին սուր հակագրոհ բաց թողեցին ու Մեսութ Օզիլը կրկնապատկեց գերմանացիների առավելությունը, այդուհանդերձ, 1 րոպե անց Ջաբուն խփեց հեղինակության գոլը: Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ և քառորդ եզրափակչում ուժերը կչափի Ֆրանսիայի ընտրանու հետ: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում