Գլխավոր Լրահոս

Երևանի ջեկին միայն քարածուխ է պակասում

Երևանի ջեկին միայն քարածուխ է պակասում

Վարդենիսի երկաթուղային կայարանում դեպի Երևանի ջեկ տեղափոխման համար բարձվում է Մաղավուզի հանքավայրի ածուխը։

Երևան ջէկը տեխնոլոգիապես պատրաստ է երկու հին էներգաբլոկներում (յուրաքանչյուրը՝ 50 Մվ հզորությամբ) ղարաբաղյան քարածխի այրման միջոցով էլեկտրաէներգիայի փորձնական արտադրության։ Այս մասին հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի քննարկումից հետո լրագրողներին ասաց «Երևանի ՋԷԿ» ընկերության գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դա իրականացնելու համար անհրաժեշտ է քարածուխ։

Հարցին, թե ինչու փորձնական այրումը չի կատարվում դեռ 2012թ. ջէկ տեղափոխված մոտ 3000 տոննա քարածխով, Հովհաննիսյանը նշեց, որ այս քարածուխն արդեն օգտագործվել է։ «Զանազան մեթոդներով փորձել ենք այն այրել՝ գազի միջոցով, նավթամթերքների միջոցով, բայց ի վերջո կանգ առանք էլեկտրական պլազմատրոնների միջոցով այրելու տեխնոլոգիայի վրա։ Լավ արդյունքներ ենք ստացել։ Սա մեր մշակումներն են, լիցենզիա էլ ունենք»,- ասաց Հովհաննիսյանը։

Ջէկի տնօրենը դժվարացավ նշել, թե որքան կլինի քարածխի այրումից ստացվող էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ ինքնարժեքում մոտ 90%-ը քարածխի գինն է, որը դեռ պարզ չէ։ «Մենք սպասում ենք, որ քարածխի ջերմատվությունը կկազմի 4500-5000 Կկալ/կգ, գազի կարորիականությունը 8200-8300 է»,- ասաց Հովհաննիսյանը։

Երևանի ջէկի հին էներգաբլոկերում ի սկզբանե նախատեսվում էր էլեկտրաէներգիա ստանալ ջուր-ածխային վառելիքի տեխնոլոգիայով։ Այս տեխնոլոգիան, որ լայնորեն կիրառվում է Չինաստանում, մասնագիտական գնահատականներով զգալի ներդրումներ է ենթադրում։ Պլազմատրոնային տեխնոլոգիան օգտագործվում է ցածրորակ քարածխի այրման ժամանակ։

Երևանի ջէկում քարածխից էլեկտրաէներգիայի արտադրության նախագծում ենթադրվում էր օգտագործել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի հանքավայրի քարածուխը։ Հանքավայրը շահագործում է «Էներգիա պլյուս» ընկերությունը։ Ընկերությունն արդեն հետախուզել է 30 հա տարածք, հաստատվել է մոտ 4 մլն տոննա քարածխի պաշար։ Այս նախագծի շրջանակում 2012թ. փետրվարին կառավարությունը «Հանա Տրանս» ընկերությանը (պատկանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանին) տրամադրեց անգամ հարկային արտոնություն՝ 40 SCANIA ինքնաթափ ավտոմեքենաների ձեռքբերման համար (խոսքը երեք տարով, մինչև 2015թ., 1,9 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման հետաձգման մասին է)։ Հենց այս ընկերությունը պետք էր ապահովեր Մաղավուզի հանքավայրից քարածխի տեղափոխումը Վարդենիսի երկաթուղային կայարան, որտեղից էլ երկաթուղով այն պետք է հասներ Երևան։

Մասնագետների գնահատմամբ՝ Մաղավուզի քարածուխը «հասունացած» չէ, բավական վատ է այրվում, փոքր է վառելիքի կալորիականությունն ու ջերմատվությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում