Գլխավոր Լրահոս

Հաղթում են միայն ֆավորիտները. Բելգիան նույնպես 1/4 եզրափակչում է

Հաղթում են միայն ֆավորիտները. Բելգիան նույնպես 1/4 եզրափակչում է

Աշխարհի առաջնության վերջին 1/8 եզրափակիչ խաղում Բելգիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի ընտրանուն և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:

Բելգիացիներն ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ունեին և կարող էին հաղթել հիմնական ժամանակում, բայց ամերիկացիների դարպասապահ Թիմ Հովարդը մեկը մյուսի հետևից անհավանական գնդակներ էր որսում ու ետ մղում: Այդուհանդերձ, ամերիկացիները նույնպես դարպասը գրավելու մի քանի գերազանց պահ կորցրին:

Եթե լրացուցիչ ժամանակի առաջին 15 րոպեներն անցան Բելգիայի հավաքականի թելադրանքով և նրանք 2 գոլ խփեցին, մեկական անգամ աչքի ընկան Քևին դե Բրույնեն (93 ր.) և Ռոմելու Լուկակուն (105 ր.), ապա լրացուցիչ երկրորդ խաղակեսում մենք տեսանք թե ինչի է ընդունակ ԱՄՆ-ի ընտրանին: Վերջին 15 րոպեներին խաղադաշտում մեկ թիմ էր՝ ԱՄՆ-ի հավաքականը:  107-րդ րոպեին Ջուլիան Գրինին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Այդուհետ բելգիացիները նվազագույնը 4 անգամ հրաշքով փրկվեցին:

Արդյունքում Բելգիան հաղթեց 2:1 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի վերջին ուղեգիրը: Կիսաեզրափակչում խաղալու համար բելգիացիներն ուժերը կչափեն Արգենտինայի հետ:

Փաստորեն բոլոր 1/8 եզրափակիչներում հաղթեցին ֆավորիտները՝ իրենց խմբերից առաջին տեղով փլեյ-օֆ փուլ դուրս եկած հավաքականները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում