Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակչի Բելգիա - ԱՄՆ (2:1) հանդիպման ժամանակ ամերիկացիների դարպասապահ Թիմ Հովարդը 15 սեյվ է կատարել՝ սահմանելով աշխարհի առաջնությունների նոր ռեկորդ:
Վերոնշյալ խաղում բելգիացիները 39 հարված են կատարել, որոնցից 2-ն ավարտվել են գոլով, 10 անգամ գնդակի առջև կանգնել են պաշտպանները և 15 սեյվ Հովարդի կողմից:
Մինչ այս ռեկորդը պատկանում էր Պերուի հավաքականի նախկին դարպասապահ Ռամոն Քույրոգային, ով 1978 թ. Աշխարհի առաջնության Հոլանդիայի հետ խաղի ժամանակ 13 սեյվ էր կատարել:
Civilnet











