Ավարտվեց Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակիչ փուլը: Աշխարհի 16 ուժեղագույն թիմերն 8 անկրկնելի հանդիպում պարգևեցին մեզ: Բոլոր խաղերում կային ֆավորիտներ, որոնք բոլորն էլ արդյունքում հաղթեցին, բայց ոչ մի հանդիպում առանց պայքարի չստացվեց:
8 խաղերից ընդամենը 3-ն ավարտվեցին հիմնական ժամանակում, որոնցից երկուսի (Հոլանդիա - Մեքսիկա (2:1), Ֆրանսիա - Նիգերիա (2:0)) ելքն էլ որոշվեց վերջին 10 րոպեների ընթացքում: Միայն Կոլումբիան համեմատաբար հեշտ հաղթանակ տարավ (2:0) Ուրուգվայի հետ խաղում:
Գերմանիա - Ալժիր (2:1), Արգենտինա - Շվեյցարիա (1:0) և Բելգիա - ԱՄՆ (2:1) 1/8 եզրափակիչ հանդիպումների հաղթղները հայտնի դարձան լրացուցիչ ժամանակում, իսկ Բրազիլիա - Չիլի (1:1, 3:2) և Կոստա Ռիկա - Հունաստան (1:1, 5:3) խաղերում լրացուցիչ ժամանակն էլ հաղթողին ի հայտ չբերեց և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար անհրաժեշտ եղավ:
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում կխաղան հետևյալ զույգերը՝ Բրազիլիա - Կոլումբիա, Հոլանդիա - Կոստա Ռիկա, Գերմանիա - Ֆրանսիա, Արգենտինա - Բելգիա:
Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 4-ին և 5-ին, կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին և 24:00-ին:
Civilnet











