Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլից հետո ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը թարմացրել է Մունդիալ2014-ի ամենաօգտակար ֆուտբոլիստների ցանկը, որը գլխավորում է Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը: Երկրորդ տեղում ռմբարկուների ցանկը գլխավորող կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսն է: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականի առաջատար Քարիմ Բենզեման:
Աշխարհի առաջնության ամենաօգտակար ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Դավիդ Լուիս (Բրազիլիա) - 9.79
2. Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) - 9.74
3. Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա) - 9.7
4. Արիեն Ռոբեն (Հոլանդիա) - 9.66
5. Յան Վերտոնգեն (Բելգիա) - 9.62
6. Նեյմար (Բրազիլիա) - 9.59
7. Տիագո Սիլվա (Բրազիլիա) - 9.56
8. Իվան Պերիշիչ (Խորվաթիա) - 9.53
9. Յոհան Ջուրու (Շվեյցարիա) - 9.5
10. Թոմաս Մյուլլեր (Գերմանիա) - 9.48
Civilnet











