Գլխավոր Լրահոս

Ամսական 1000 դրամ նպաստառուներին` էներգիայի սակագնի համար

Ամսական 1000 դրամ նպաստառուներին` էներգիայի սակագնի համար

Կառավարությունը կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին` էլեկտրաէներգիայի սակագնի հարցում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հուլիսի 3-ի կառավարության նիստին ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ դրամական օժանդակություն կցուցաբերվի 105 հազ. նպաստառու ընտանիքներին` ամսական նպաստի չափը 1000 դրամով բարձրացնելու ճանապարհով:

Հիմնավորելով որոշումը` Ասատրյանը վկայակոչեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալները, որոնց համաձայն` մեկ ընտանիքը ամսականում միջինը սպառում է 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, և օգոստոսի 1-ից սակագնի` 3,85 դրամով բարձրացման հետևանքով ընտանիքի լրացուցիչ ֆինանսական ծախսը կկազմի 770 դրամ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին առաջարկել էր վարչապետին եղանակներ գտնել` մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Վերջնական սպառողների, այդ թվում` բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստին հաստատել է արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։

Հանրության շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել: Մտահոգությունների համաձայն` սակագնի բարձրացումը ոչ միայն ուղակիորեն է ազդելու բնակչության կենսամակարդակի վրա, այլև անուղղակիորեն հանգեցնելու է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում