Գլխավոր Լրահոս

Նոր ՀԴՄ-ները՝ նաև պետբյուջեի գումարներով

Նոր ՀԴՄ-ները՝ նաև պետբյուջեի գումարներով

Կառավարությունը պետբյուջեից փող է ծախսելու փոքր և միջին տնտեսվարողների մոտ «նոր սերնդի» հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման համար։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասում է, որ ՀԴՄ-ի տեղադրման նպատակը ոչ թե ֆիսկալ էֆեկտն է, այլ փաստաթղթավորման ապահովումը։

Կառավարությունը որոշել է օժանդակել փոքր և միջին բիզնեսին «նոր սերնդի» հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման հարցում։ Հուլիսի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ կառավարությունը փոքր տնտեսվարողների համար մասնակի կվճարի ՀԴՄ-ների գինը։ Նրա խոսքով՝ 30-58,5 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները նոր սերնդի ՀԴՄ պետք է տեղադրեն մինչև այս տարվա օգոստոսի 1-ը և ՀԴՄ-ի համար վճարեն 150,000 դրամ, 10-30 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունենրի համար ՀԴՄ-ի գինը կլինի 120,000 դրամ, իսկ տեղադրման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 1-ը։ Մինչև 10 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ՀԴՄ-ն կվաճառվի 80,000 դրամով, իսկ տեղադրման վերջնաժամկետը 2015թ. հունվարի 1-ն է։

Ալավերդյանն ասաց, որ սահմանամերձ գյուղերում տնտեսվարողներին ՀԴՄ կտրվի անվճար, իսկ մյուս գյուղական համայնքներում՝ 50% զեղչով։ Տնտեսվարողներին ՀԴՄ-ն վաճառվելու է ինքնարժեքից ցածր գնով. ՀԴՄ-ի մաքսային արժեքը 385 դոլար է, իսկ ավելացված արժեքի հարկի հետ միասին՝ 462 դոլար։

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը սկսվել է 2013-ից։ Առաջին հերթին դրանք տեղադրվեցին խոշոր տնտեսվարողների մոտ, որոնք մեկ ՀԴՄ-ի համար վճարել են 370,000 դրամ, հետագայում ՀԴՄ-ները տեղադրվեցին նաև ԱԱՀ վճարողների մոտ՝ 280,000 դրամով։ «Այսօրվա դրությամբ տնտեսվարողների մոտ տեղադրված է 8,000 նոր սերնդի ՀԴՄ, որոնք թույլ են տալիս օրական կտրվածքով ֆիքսել տնտեսվարողների շրջանառությունը»,- ասաց Ալավերդյանը։

Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՀԴՄ-ները ինքնարժեքից ցածր վաճառելու արդյունքում պետբյուջեի բեռը կկազմի 4,3 մլրդ դրամ: Ալավեդրյանը, պատասխանելով հարցին, թե հաշվարկներ կա՞ն՝ ՓՄՁ-ներում նոր սերնդի սարքավորումների տեղադրումից հետո որքանով կավելանան հարկային մուտքերը, ասաց. «Նշված գումարն ընդհանուր ՀԴՄ-ի արժեքն է, այլ ոչ թե ինքնարժեքի և վաճառվող գնի տարբերությունը։ Հայաստանում առկա էին 60,000 հին ՀԴՄ-ներ, որոշ տնտեսվարողների մոտ մի քանի հատ, և այսօր դժվար է պատասխանել՝ նրանք կտեղադրեն մե՞կ ՀԴՄ, թե՞ կպահպանեն առկա քանակները: Ուստի դժվար է հստակ նշել, թե օժանդակություն համար որքան գումար անհրաժեշտ կլինի»,- ասաց Ալավերդյանը:

Հայաստանի հարկային մուտքերի 90%-ը ապահովում են այն տնտեսվարողները, որոնց մոտ արդեն տեղադրվել են 8,000 ՀԴՄ-ները։ Ալավերդյանը վստահեցրեց, որ «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում կա ՀԴՄ-ների բավարար քանակություն գործընթացն իրականացնելու համար։ «Այսօր Հայաստանում առկա է 5,000 ՀԴՄ, ևս 15,000-ը ճանապարհին է»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում