Գլխավոր Լրահոս

Հարկայինին սպիտակներն են հետաքրքրել

Հարկայինին սպիտակներն են հետաքրքրել

Հովիկ Աբրահամյանի և գործարարների մայիսի 14-ի հանդիպումը։

Ֆինանսների նախարարությունը սկսել է ստվեր փնտրել «սպիտակ» ընկերություններում, իսկ ստվերի առկայությունն ընդունած տնտեսվարողներին ժամանակ է տվել բարելավելու հարկային ցուցանիշները։

Հովիկ Աբրահամյանի և գործարարների մայիսի 14-ի հանդիպումից հետո վարչապետը վերջիններիս մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել ՝ ստվերից դուրս գալու ու հավասար պայմաններում գործունեություն ծավալելու համար։

Հուլիսի 3-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ փուլում է գործընթացը և ավելացել են արդյոք հարկային մուտքերը, ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ այս հանդիպումից հետո նախարարությունն առանձնացրել է ռիսկային ոլորտներն ու յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողներին՝ հաշվի առնելով կոնկրետ կազմակերպությունների դերակատարությունը կոնկրետ ոլորտում: Բացի այդ, նախարարության և բիզնեսի տարբեր ճյուղերի հազարից ավելի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել ոլորտային հանդիպումներ։

Ըստ Ալավերդյանի՝ կազմվել է տնտեսվարողների երկու ցուցակ. տնտեսվարողներ (1200-1300 ընկերություն), որոնք ընդունել են ստվերի առկայույթունը և պատրաստակամություն հայտնել իրականացնել ապրանքաշրջանառության փասթաղթավորում, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, բարելավել հարկային վճարումները, և տնտեսավարողներ, որոնք հայտարարել են, թե ամբողջովին գործում են հարկային դաշտում, «սպիտակ են» և չեն ընդունել հարկային ծառայության վերլուծությունները։

«Հուլիսի 1-ից սկսել ենք աշխատել այն շուրջ 600 տնտեսվարողների ուղղությամբ, որոնք պետք է հիմնավորեն, որ իրենց շրջանառությունները, բացթողնված ապրանքները փաստաթղթավորված են»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, թե աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ, հասարակությունը պարբերակաբար կտեղեկացվի, թե որ տնտեսավարողի մոտ ինչ խախտումներ են հայտնաբերվել։

Ալավերդյանի խոսքով՝ Հայասստանում առկա 80 000 հարկ վճարողներից առանձնացվել են և ուշադրության կենտրոնում են հիմնականում ներկրող և արտադրող տնտեսավարող սուբյեկտները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում