Գլխավոր Լրահոս

ՖԻՖԱ-ի նախագահ. Սուարեսը մեծ ֆուտբոլիստ է

ՖԻՖԱ-ի նախագահ. Սուարեսը մեծ ֆուտբոլիստ է

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ուրախացել է, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել ֆուտբոլային աշխարհից:

«Սուարեսը ֆուտբոլային ընտանիքից ներողություն խնդրեց: Դա նույնպես ֆեյր-փլեյ է: Դա վկայում է այն մասին, որ Սուարեսը մեծ ֆուտբոլիստ է: Հուսով եմ՝ նա կկարողանա վերադառնալ մեծ ֆուտբոլ»,- Բլատերի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը  Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման երկրորդ խաղակեսում  կծել էր իտալացիների պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, ինչի համար ՖԻՖԱ-ն ուրուգվայցուն որակազրկեց հավաքականի 9 խաղով, տուգանեց 82 հազար եվրոյով և զրկեց առաջիկա 4 ամսում որևէ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում