Գլխավոր Լրահոս

Ֆրանսիա - Գերմանիա՝ գրեթե 1 միլիարդ եվրո արժողությամբ հանդիպմանն ընդառաջ

Ֆրանսիա - Գերմանիա՝ գրեթե 1 միլիարդ եվրո արժողությամբ հանդիպմանն ընդառաջ

Այսօր Երևանի ժամանակով 20:00-ին Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ուժերը կչափեն Ֆրանսիայի և Գերմանաիայի հավաքականները: Հանդիպումը կսպասարկի արգենտինացի Նեստոր Պիտանայի գլխավորած մրցավարական բրիգադը:

Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնությունների փլեյ-օֆ փուլերին մասնակցել է 17 անգամ, որից 11 դեպքում դարձել է մեդալակիր: Մնացած 6 դեպքից 3-ում գերմանացիները պայքարը լքել են հենց քառորդ եզրափակչում: Վերջին անգամ գերմանացիները քառորդ եզրափակչի արգելքը չեն կարողացել հաղթահարել 1998 թ. Ֆրանսիայում կայացած Մունդիալի ժամանակ: Ֆրանսիայի ընտրանին մեկ անգամ է պարտվել քառորդ եզրափակչում` հեռավոր է 1938 թվականին:

Ուղիղ 60 տարի առաջ այս օրը կայացել է աշխարհի առաջնությունների ամենատպավորիչ եզրափակիչներից մեկը. Գերմանիայի ընտրանին սեփական հարկի տակ Հունգարիային հաղթել է 3:2 հաշվով, թեև արդեն ութերորդ րոպեին զիջում էր 0:2 հաշվով:

Ֆրանսիայի ու Գերմանիայի ընտրանիները միմյանց դեմ խաղացել են 25 անգամ: 11 հաղթանակ տոնել են գերմանացիները, 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, 8 անգամ էլ հաղթել են ֆրանսիացիները: Աշխարհի առաջնություններում թիմերը հանդիպել են երեք անգամ: 1958 թ. Ֆրանսիան հաղթել է 6:3 հաշվով ու նվաճել բրոնզե մեդալները, 1982-ին հանդիպմումն ավարտվել է 3:3 հաշվով, իսկ ետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացնելու շնորհիվ Գերմանիան նվաճել է եզրափակչի ուղեգիր: 4 տարի անց կրկին հաջողությունը ժպտացել գերմանացիներին այս նրանք երկու անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասն ու կրկին եզրափակիչ դուրս եկել:

Այսօրվա հանդիպումն ամենաթանկարժեքը կլինի Մունդիալ 2014-ում: Transfermarket.de-ի տվյալներով` երկու թիմերի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է գրեթե մեկ միլիարդ եվրո (973.8 մլրդ): Նախորդ ռեկորդը գրանցվել էր խմբային փուլի Գերմանաի - Պորտուգալիա խաղում` 859.3 մլն եվրո:

Ակնկալվում է, որ թիմերն այսօր խաղադաշտ կմտնեն հետևյալ կազմերով.

Ֆրանսիա - Լյորիս, Դեբյուշի, Վարան, Սախո, Էվրա, Կաբայ, Պոգբա, Մատյուիդի, Վալբուենա, Բենզեմա, Ժիրու:

Գերմանիա - Նոյեր, Հյումելս, Լամ, Մերտեզակեր, Բոատենգ, Խեդիրա, Շվայնշտայգեր, Կրոս, Օզիլ, Մյուլլեր, Շյուրլե: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում