Գլխավոր Լրահոս

Կիսաեզրափակչի առաջին մասնակիցը Գերմանիան է. Մունդիալ 2014

Կիսաեզրափակչի առաջին մասնակիցը Գերմանիան է. Մունդիալ 2014

Մունդիալ 2014-ի առաջին քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ընտրանուն և վաստակեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Հանդիպումը լավ մեկնարկեց գերմանացիների համար. 13-րդ րոպեին Թոնի Կրոսի փոխանցումից հետո Մաթս Հյումելսը մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ուգո Լյորիսի դարպասը: Ֆրանսիացիներից բավական երկար ժամանակ պահանջվեց իրենց խաղը համակարգելու ու  առաջին վտանգավոր գրոհը կազմակերպելու համար: 33-րդ րոպեին Մատյո Վալբուենան ձախ եզրով ներխուժեց տուգանային հրապարակ և լավ հարված կատարեց, բայց Նոյերը փրկեց իր թիմին: 

Ընդմիջումից հետո Դիդիե Դեշամի սաներն ավելի ակտիվ էին, բայց գերմանացիները շարունակում էին գերազանց պաշտպանվել և հակագրոհելու առիթը բաց չէին թողնում:

70-րդ րոպեից սկսած ֆրանսիացիներն ուժեղացրին ճնշումը և մի քանի սուր գրոհ անցկացրին, որոնցից մեկի ժամանակ Մաթս Հյումելսը կարող էր այս խաղում իր երկրորդ գոլը խփել, բայց այս անգամ սեփական դարպասը: Այդուհանդերձ, գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով, իսկ 80-րդ րոպեին արդեն Յոահիմ Լյովի սաները կարող էին կրկնապատկել հաշիվը. Անդրե Շուրլեն չափազանց լավ դիրքում ստացավ գնդակը, բայց հարվածեց ուղիղ Լյորիսի վրա: 7 րոպե անց Շուրլեն ևս մեկ հիանալի հնարավորություն ստացավ, սակայն այս անգամ էլ հարվածեց ուղիղ պաշտպանի վրա: 

Վերջին րոպեներին գերմանացիներն ընդամնեը մեկ հնարավորություն տվեցին մրցակցին, բայց մրցավարի ավելացրած ժամանակում Նոյերը ետ մղեց  Բենզեմայի հարվածը:  Գերմանիան կիսաեզրափակչում է, որտեղ ուժերը կչափի Բրազիլիա - Կոլումբիա հանդիպման հաղթողի հետ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում