Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարն այլևս չի կարող մասնակցել Մունդիալ 2014-ին: AS-ի հաղորդմամբ` Նեյմարը Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Բրազիլիա - Կոլումբիա (2:1) հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ մտնել 4 - 6 շաբաթ: Նեյմարը Սունիգայի հետ պայքարում ողնաշարի գոտկային հատվածի երրորդ ողի վնասվածք է ստացել:
Metro.co.uk-ի տվյալներով՝ բրազիլացու վնասվածքը չարյաց փոքրագույնն է: Աղբյուրը կապ է հաստատել Նեյմարին հետազոտող բժիշկների հետ, ովքեր պնդել են, որ նա կարող էր ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ, եթե Սունիգայի հարվածը փոքր-ինչ վերև լիներ:
Civilnet











