Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Մունդիալ 2014-ը հաղթելու են բրազիլացիները:
«Բրազիլիայի հավաքականը խաղում է ի սրտե և պայքարում է ոգով: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ առավելագույնն է անում խաղադաշտում, և դա արժանի է հարգանքի: Այդուհանդերձ, Բրազիլիան որակյալ ֆուտբոլ չի ցուցադրում, չի օգտագործում բարձրակարգ ֆուտբոլիստների առավելությունը:
Չնայած այս ամենին, կարծում եմ` հենց Բրազիլիան կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը. նրանք գիտեն, թե ինչի են ձգտում և ոչ մի ջանք խնայում վերջնական նպատակին հասնելու համար»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը Մունդիալ 2014-ի կիսաեզրափակչում ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:
Civilnet











