ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է, որ Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան չի մասնակցի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա - Գերմանիա հանդիպմանը, իսկ Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Սունյիգան չի պատժվի Բրազիլիայի ընտրանու հարձակվող Նեյմարի նկատմամբ կանոնները խախտելու համար: Այսպիսով, ՖԻՖԱ-ն Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի երկու խնդրանքն էլ մերժեց:
Հիշեցնենք, որ Սունյիգայի խախտման պատճառով Նեյմարը ողնաշարի վնասվածք էր ստացել և այլևս չի մասնակցի Մունդիալ 2014-ին, իսկ Տիագո Սիլվան երկու դեղին քարտի պատճառով բաց կթողնի Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը:
Civilnet











