Գլխավոր Լրահոս

Բրազիլիա - Գերմանիա կիսաեզրափակչից առաջ. Մունդիալ 2014

Բրազիլիա - Գերմանիա կիսաեզրափակչից առաջ. Մունդիալ 2014

Մի քանի ժամից կմեկնարկի Մունդիալ 2014-ի առաջին կիսաեզրափակիչը: Տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականը ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ: Այս թիմերից յուրաքանչյուրը 100-ից ավելի հանդիպում է անցկացրել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, բայց միմյանց միջև ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել՝ Մունդիալ 2002-ի եզրափակչում Բրազիլիան հաղթեց 2:0 հաշվով:

Գերմանիայի հավաքականը 16 խաղ անընդմեջ պարտություն չի կրել, իսկ բրազիլացիները սեփական հարկի տակ վերջին 42 հանդիպումներում չեն պարտվել:

Բրազիլիան ընդամենը մեկ անգամ է պարտվել աշխարհի առաջնության կիսաեզրափակչում՝ 1938 թվականին՝ Իտալիային: Այդուհետ բոլոր 6 կիսաեզրափակիչներում նրանք հաղթել են մրցակիցներին ու մտել եզրափակիչ: Գերմանին այս տարի յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ դառնա;ով միակ հավաքականը, որը 4 անգամ անընդմեջ կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերեց: 

Ընդհանրապես այս հավաքականներն իրար հետ խաղացել են 20 անգամ, 12 խաղ հաղթել են բրազիլացիները, 4 խաղ՝ գերմանացիները, ևս 5 հանդիպում խաղաղ ելք է ունեցել:

Թիմերի հնարավոր մեկնարկային կազմերը.

Բրազիլիա - Սեզար, Մայկոն, Լուիս, Դանթե, Մարսելո, Գուստավո, Ֆերնանդինյո, Հալք, Օսկար, Վիլյան, Ֆրեդ:

Գերմանիա - Նոյեր, Լամ, Բոատենգ, Հյումելս, Հևեդես, Խեդիրա, Շվայնշտայգեր, Կրոս, Օզիլ, Մյուլլեր, Գյոթսե:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում