Բրազիլիայի հավաքականի երկրպագուները բոլորին կոչ են անում Մունդիալ 2014-ի կիսաեզրափակիչ Բրազիլիա - Գերմանիա հանդիպմանը ներկայանալ Նեյմարի դիմակներով՝ իրենց թիմի առաջատարին աջակցելու համար: Երկրպագուները հատուկ կայք են ստեղծել, որտեղից կարելի է ներբեռնել դիմակի պատկերը:
Հիշացնենք, որ Նեյմարը քառորդ եզրափակչի Կոլումբիայի հետ խաղում ողնաշարի վնասվածք էր ստացել և այլևս չի կարողանա Աշխարհի առաջնությունում օգնել իր թիմին:
«Եթե Նեյմարը չկարողանա մտնել խաղադաշտ, ապա նրա փոխարեն մենք դա կանենք: Մենք ընդամենը պետք է նրա նկարով դիմակներ պատրաստենք և հանդիպման ժամանակ կրենք դրանք: Երեքշաբթի օրը բոլորս Նեյմար կդառնանք»,- նման հայտարարություն են տարածել կայքի ստեղծողները:
Civilnet











