Հոլանդական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է չմասնակցել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Արգենտինա - Հոլանդիա հանդիպմանը: Հոլանդիայի ընտրանու ավագը ստամոքսի խնդիրներ ունի:
«Տեսնենք՝ չորեքշաբթի օրն ինչ վիճակում կլինի Ռոբինը: Նա իմ թիմի ավագն է և միշտ խաղում է: Առաջիկա հանդիպմանը մասնակցելու համար նա պետք է լինի համապատասխան վիճակում»,- այսօր կայացած մարզումից հետո հայտարարել է Հոլանդիայի հավաքականի մարզիչ Լուի վան Գալը:
Civilnet











