Արդեն տեղեկացրել ենք, որ Մունդիալ 2014-ի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը 7:1 հաշվով հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, իսկ Միրոսլավ Կլոզեն, այդ խաղում գրավելով Ժուլիո Սեզարի դարպասը, գերազանցեց Ռոնալդոյի ռեկորդը և դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու:
Այս խաղում Բրազիլիայի հավաքականն անտիռեկորդ սահմանեց. աշխարհի հնգակի չեմպիոնները երբեք 7 գոլ չէին ընդունել սեփական դարպասը և նման խոշոր հաշվով պարտություն չէին կրել: Մինչ այս Բրազիլիայի հավաքականի անտիռեկորդ էր համարվում 1920 թ. Ուրուգվայից կրած պարտությունը՝ 6:0:
Նշենք, որ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում կիսաեզրափակիչ փուլում առաջին անգամ 8 գոլ գրանցվեց, երեք կիսաեզրափակիչներում 7 գոլ էր գրանցվել՝ 1954 թ. Գերմանիան 6:1 հաշվով հաղթել էր Ավստրիային և նույն հաշվով էին ավարտվել աշխարհի առաջին առաջնության կիսաեզրափակիչները՝ Արգենտինա - ԱՄՆ և Ուրուգվայ - Հարավսլավիա:
Գերմանիայի հավաքականը դարձավ միակը, որն 8-րդ անգամ իրավունք ստացավ մասնակցել աշխարհի առաջնության եզրափակչին: Այս ցուցանիշով երկրորդ տեղում բրազիլացիներն են՝ 7 եզրափակիչ:
Civilnet











