Գլխավոր Լրահոս

Լյովը զուսպ է, Սկոլարին ամաչում է

Լյովը զուսպ է, Սկոլարին ամաչում է

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա - Գերմանիա (1:7) հանդիպումից հետո թիմերի գլխավոր մարզիչները տարբեր տրամադրությամբ են պատասխանել լրագրողների հարցերին:

Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր ֆուտբոլիստներին համեստության կոչ է արել: «Ոչ ոք, այդ թվում նաև ես, չէինք սպասում, որ նման խոշոր հաշիվ կգրանցվի: Մեր բախտը բերեց, որ արագ գոլ խփեցինք, իսկ 4:0 հաշվից հետո մրցակիցն ընկճվեց և այլևս չէր կարողանում պայքարել: Ընդմիջմանն արդեն պարզ էր, որ մենք հաղթելու ենք: Այդուհանդերձ, պետք է համեստ լինենք և հասկանանք, որ ամենակարևոր հանդիպումը դեռ առջևում է»,- ասել է Լյովը:

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին էլ իր վրա է վերցրել պարտության ամբողջ պատասխանատվությունը. «Մենք պարտվեցինք մեծ թիմի: Այսօր Գերմանիայի հավաքականը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում:

Այս ամոթալի արդյունքի համար ես եմ պատասխանատու, քանի որ ես եմ ընտրում թիմի կազմն ու խաղի մարտավարությունը: Ցանկանում եմ ներողություն խնդրել ամբողջ Բրազիլիայից: Հուսով եմ՝ երկրպագուները մեզ կներեն և կաջակցեն երրորդ տեղի համար խաղում»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում