Գլխավոր Լրահոս

Մրցակցային հանձնաժողովը տուգանեց «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը

Մրցակցային հանձնաժողովը տուգանեց «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպք է բացահայտվել պարենային ապրանքների շուկայում: Հանձնաժողովի որոշմամբ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը տուգանվել է հասույթի 1 տոկոսի չափով, հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը հետևյալ բովանդակությամբ գովազդ է հրապարակել. «Միայն տեղական հումքից և բնական բաղադրիչներից: «Ցարսկիպրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից»»:

Հանձնաժողովը սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա՝ դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների և իրացման գների վերաբերյալ, ինչպես նաև հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը: Ձեռքբերման փաստաթղթերով չի հիմնավորվել, որ հումքը հանդիսանում է տեղական արտադրության:

Հանձնաժողովը տնտեսվարողներին բազմիցս հորդորել է զերծ մնալ նման գործելաոճից, ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն: 

Հաշվի առնելով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, հանձնաժողովի  նիստում ոչ միայն ընկերության տուգանման որոշում է կայացրել, այլև հանձնարարել է անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում