Գլխավոր Լրահոս

Վարչապետը՝ Շիրակի մարզի կարկտահարված համայնքներում

Վարչապետը՝ Շիրակի մարզի կարկտահարված համայնքներում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանին ուղեկցում են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք։

Վարչապետի այցի առաջին կանգառը եղել են Շիրակի մարզի կարկտահարված դաշտերը, որտեղ նա ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Հովիկ Աբրահամյանը մասնավորապես եղել է Նոր Կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Նա  համայնքների բնակիչներին տեղեկացրել է, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարությունների, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ կառավարությունը կգնահատի և որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում  հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:

Վարչապետը գյուղացիների հետ զրուցել է նաև նրանց հուզող մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնք վերաբերել են ջրամատակարարմանը, դպրոցաշինությանը և այլ հարցերի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կքննարկի և հնարավորության շրջանակում կփորձի լուծում տալ այդ խնդիրներին:

Շիրակի մարզի մի շարք համայնքներում հուլիսի 7-ի կարկուտը հսկայական ավերածություններ է պատճառել: ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումների հետևանքով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված շատ գյուղացիներ վարկեր են վերցրել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ հույս ունենալով, որ բերք կստացվի, և կկարողանան փակել վարկն ու ինչ-որ չափով շահույթ ստանալ։ Սակայն կարկուտի հետևանքով գյուղացիների բերքի մեծ մասը ոչնչացվել է։ Շիրակի մարզում կարկուտի հետևանքների վերաբերյալ ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում