Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Հոլանդիա - Արգենտինա հանդիպման (0:0, 2:4) լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ընտրանու դարպասապահ Սերխիո Ռոմեռոն:
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ Ռոմեռոն երկու գնդակ ետ մղեց՝ հաղթանակ պարգևելով Արգենտինայի հավաքականին:
Civilnet











