Հուլիսի 13-ին կայանալիք Մունդիալ 2014-ի եզրափակիչ Գերմանիա - Արգենտինա հանդիպումը աշխարհի առաջնությունների պատմության մեջ 10-րդը կլինի որում աշխարհի գավաթը կվիճարկեն Եվրոպան և Լատինական Ամերիկան ներկայացնող թիմերը: Նախորդ 9 դիմակայությունից 7-ն ավարտվել է լատինամերիկացիների հաղթանակով և միայն երկու անգամ են հաղթող ճանաչվել եվրոպացիները: Այժմ հիշենք ըստ հերթականության.
1958 թ. Շվեդիա
Բրազիլիա – Շվեդիա՝ 5:2
17-ամյա Պելեն իր առաջին իսկ եզրափակչում դառնում է գոլի հեղինակ:

1962 թ. Չիլի
Բրազիլիա – Չեխիա՝ 3:1
Բրազիլիայի հավաքականը դառնում է միակը, որը երկու անգամ անընդմեջ հռչակվում է աշխարհի չեմպիոն:

1970 թ. Մեքսիկա
Բրազիլիա – Իտալիա՝ 4:1
Պելեն եզրափակչում գոլի հեղինակ է դառնում և Բրազիլիայի հավաքականի կազմում երրոդ անգամ նվաճում աշխարհի գավաթը, սակայն լավագույն ռմբարկուի մրցանակը ստանում է 10 գոլ խփած Գերդ Մյուլլերը:

1978 թ. Արգենտինա
Արգենտինա – Հոլանդիա՝ 3:1 (լրացուցիչ ժամանակ)
Արգենտինայի հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվում, իսկ Հոլլանդիան երկորդ անընդմեջ եզրափակչում երկրորդ պարտությունն է կրում:

Արգենտինա – Գերմանիա՝ 3:2
Դիեգո Մարադոնան Արգենտինայի հետ հռչակվում է աշխարհի չեմպիոն և ճանաչվում լավագույն ֆուտբոլիստ: Հենց 1986 թ. քառորդ եզրփակչում Մարադոնան խփեց բոլորին քաջ ծանոթ ձեռքով գոլը:
1990 թ. Իտալիա
Գերմանիա – Արգենտինա՝ 1:0
Գերմանիայի հավաքականը երրորդ անգամ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ Մարադոնան եզրափակչից հետո հրաժարվում է սեղմել ՖԻՖԱ-ի նախագահի ձեռքը:

Բրազիլիա – Իտալիա՝ 0:0 ետխաղյա 11 մետրանոցներով 3:2
Իտալիայի հավաքականի առաջատար Ռոբերտո Բաջոն վրիպում է որոշիչ 11 մետրանոց հարվածի ժամանակ, իսկ 17-ամյա Ռոնալդոն առանց որևէ հանդիպման մասնակցելու դառնում է աշխարհի չեմպիոն:

1998 թ. Ֆրանսիա
Ֆրանսիա – Բրազիլիա՝ 3:0
Բրազիլացիների առաջատար Ռոնալդոն հանդիպմանը նախորդող գիշերը թունավորվում է, իսկ Ֆրանսիան առաջին անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվում:

2002 թ. Ճապոնիա/Հարավային Կորեա
Բրազիլիա – Գերմանիա՝ 2:0
Բրազիլիան Ռոնալդոյի դուբլի շնորհիվ 5-րդ անգամ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Civilnet











