Գլխավոր Լրահոս

Արտաքին պարտքը կրճատվել է տեխնիկապես

Արտաքին պարտքը կրճատվել է տեխնիկապես

Հայաստանի արտաքին պարտքը հունիսի վերջին կազմել է 3,85 մլրդ դոլար։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին պարտքի սպասարկմանն ավելի շատ միջոցներ են ուղղվել, քան նոր միջոցներ ներգրավվել։ Արդյունքում, հունվար-հունիսին արտաքին պարտքի ծավալը կրճատվել է 1,25%-ով։ Մյուս կողմից, այս ընթացքում Հայաստանին հատկացվել է ընդհանուր առմամբ 535 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնց գծով պայմանագրերն Ազգային Ժողովը դեռևս չի վավերացրել։

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ, համաձայն ֆինանսների նախարարության «ՀՀ պետական պարտքի տեղեկագրի», արտաքին պարտքի ծավալը կազմել է 3,85 մլրդ դոլար՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով 49 մլն դոլարով կամ 1,25%-ով։ Արտաքին պարտքի 87,6%-ը կամ 3,37 մլրդ դոլարը բաժին է ընկել կառավարությանը, մնացածը՝ Կենտրոնական բանկին։

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին աղբյուրներից ներգրավվել է 91,5 մլն դոլար, որից 57,3 մլն-ը ներգրավել է կառավարությունը։ Մյուս կողմից, արտաքին պարտքի սպասարկմանը (առանց եվրաբոնդերի արժեկտրոնի վճարման, 21 մլն դոլար) ուղղվել է 145,3 մլն դոլար, որից 130,7 մլն-ը՝ մայր գումարի մարմանը։

Հունվար-հուլիսին կառավարության արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է 77,6 մլն դոլար, որից 65,4 մլն դոլարը՝ մայր գումարի մարմանը, 12,2 մլն դոլարը՝ տոկոսավճարներին։

2014թ. պետբյուջեի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում կառավարության արտաքին պարտքի սպասարկմանը պետք է ուղղվեր 78,7 մլն դոլար, որից 64 մլն դոլարը՝ մայր գումարի մարմանը։ Փաստացի և ծրագրային ցուցանիշների շեղումը պայմանավորված է արժույթների փոխարժեքի տատանումներով։ Հայաստանի արտաքին պարտքը հաշվարկվում է դոլարով, այնինչ պարտքում դոլարային փոխառությունների մասնաբաժինը 14% է։ Միջոցների հիմնական մասը՝ 63,8% SDR է (ԱՄՀ փոխառության հատուկ իրավունք)։

Թեև առաջին կիսամյակում արձանագրված կրճատմանը, տարվա երկրորդ կեսին Հայաստանի արտաքին պարտքի ծավալն աճելու է։ Բանն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանին հատկացվել է ընդհանուր առմամբ 535 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնց գծով պայմանագրերն Ազգային Ժողովի կողմից դեռևս չեն վավերացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում