Գլխավոր Լրահոս

Բրոնզե մեդալները նվաճեցին հոլանդացիները. Մունդիալ 2014

Բրոնզե մեդալները նվաճեցին հոլանդացիները. Մունդիալ 2014

Մունդիալ 2014-ի նախավերջին խաղում Հոլանդիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց Բրազիլիայի ընտրանուն և նվաճեց բրոնզե մեդալները:

Հանդիպման 2-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան սեփական տուգանային հրապարակում խաղի կանոնները խախտեց Արիեն Ռոբենի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ռոբին վան Պերսին: 15 րոպե անց Դեյլի Բլինդը կրկնապատկեց հաշիվը:

Բրազիլացիները ոչ մի ջանք չէին խնայում, բայց երկրորդ հանդիպումն անընդմեջ համոզվեցինք, որ Սկոլարիի սաներն առանց Նեյմարի ոչինչ չեն կարողանում անել հարձակման գծում: Իսկ հոլանդացիները թեև երկրորդ գոլից հետո նախաձեռնությունը զիջել էին մրցակցին, հակագրոհելու առիթը բաց չէին թողնում և ի վերջո երրորդ անգամ գրավեցին Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասը. մրցավարի ավելացրած ժամանակում հանդիպման վերջակետը դրեց Ժորժինյո Վիյնալդումը: Բրազիլիա - Հոլանդիա՝ 0:3:

Առջևում եզրափակիչն է, հաշված ժամեր անց Արգենտինա - Գերմանիա դիմակայության արդյունքում հայտնի կդառան աշխարհի նոր չեմպիոնը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում