Գլխավոր Լրահոս

Վան Գալը հպարտանում է, Սկոլարին՝ արդարանում

Վան Գալը հպարտանում է, Սկոլարին՝ արդարանում

Աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար հանդիպումից հետո բրոնզե մեդալները նվաճած Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն ամփոփել է մրցաշարը՝ գոհունակություն հայտնելով իր ֆուտբոլիստներից: Իսկ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին փորձել է արդարանալ թիմի ցուցադրած վատ արդյունքի համար:

«Արգենտինայից կրած պարտությունից հետո շատ դժվար էր թիմին տրամադրել, որ պետք է պայքարել երրորդ տեղի համար, ոչ թե՝ չեմպիոնության, իսկ մեր նպատակը միայն առաջին տեղը գրավելն էր: Այդուհանդերձ, մենք կարողացանք հավաքվել և հաղթել վերջին հանդիպումը:

Մրցաշարում մենք 7 հանդիպում անցկացրինք ու 15 գոլ խփեցինք և ընդամենը 4 գոլ բաց թողեցինք, որոնցից երկուսը 11 մետրանոցից: Սա հիասքանչ մրցաշար էր մեզ համար, ես հպարատանում եմ իմ ֆուտբոլիստներով: Թեպետ մենք ընդամենը երրորդ տեղը զբաղեցրինք, հաճելի է մրցաշարը հաղթանակով ավարտել: Այսօր ես վերջին անգամ էի գլխավորում Հոլանդիայի ընտրանին և մենք մեդալակիր դարձանք:

Ես հպարտանում եմ իմ տղաներով: Վստահեցնում եմ՝ Վան Գալի գլխավորությամբ աշխատելը չափազանց բարդ է, բայց նրանք կատարեցին իմ բոլոր առաջադրանքները: Բոլոր 23 ֆուտբոլիսները հավերժ կմնան իմ սրտում»,- Վան Գալի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

«Սա հրաշալի մրցաշար էր: Թեև մենք միշտ չէ, որ լավ էինք խաղում, բայց այսօր կարող էինք հաղթել: Նախորդ խաղում 7 գոլ էինք բաց թողել և այսօր երրորդ րոպեին կրկին գոլ ընդունեցինք, դա շատ մեծ հոգեբանական հարված էր:

Չի կարելի մտածել, որ սա առավելագույնն է, ինչին ընդունակ է Բրազիլիայի հավաքականը. մեկ տարի առաջ մենք հաղթեցինք Կոնֆեդերացիայի գավաթը: Մեր թիմը դեռ շատ երիտասարդ է: Հուսով եմ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարությունը տղաներին սովորելու ու մարզչից գիտելիքներ ստանալու հնարավորություն կտա, անկախ նրանից, թե ով կլնի մարզիչը»,- հայտարարել է Սկոլարին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում