Գլխավոր Լրահոս

Գերմանիա - Արգենտինա. նախորդ 2 եզրափակիչների ֆոտոպատմությունը

Գերմանիա - Արգենտինա. նախորդ 2 եզրափակիչների ֆոտոպատմությունը

Այսօր Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները երրորդ անգամ կհանդիպեն աշխարհի առաջնության եզրափակչում, մինչ այդ վերհիշենք նախորդ երկու եզրափակիչները:

1986 թ. Մեխիկո, եզրափակիչ Արգենտինա - Գերմանիա (3:2) հանդիպումից առաջ:

Դիեգո Մարադոնան և Կարլ Հայնց Ռումենիգեն:

Կենտրոնական պաշտպան Խոսե Լուիս Բրաունը, ով վերջին պահին էր ընդգրկվել թիմի հայտացուցակում, բացում է հանդիպման հաշիվը:

Մարադոնան թռչում է Հարալդ Շումախերի վրայով:

Խորխե Վալդանոն խփում է երկրորդ գոլը:

Ռիկարդո Խիուստին և Սերխիո Բատիստան արգելված հնարքով կանգնեցնում են Ռումենիգեին:

Ընդմիջմանը ֆուտբոլիստները ջուր են խմում:

Գերմանացիները 74-րդ րոպեին կրճատում են հաշվի տարբերությունը:

81-րդ րոպեին Ռուդի Ֆյոլլերը հավասարեցնում է հաշիվը:

Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ Մարադոնայի փոխանցումից հետո Խորխե Բուրուչագան հաղթանակ է պարգևում Արգենտինային՝ 3:2:

Գերմանացիները ցնցված են:

Մարադոնան բարձրացնում է աշխարհի գավաթը:

Արգենտինացի երկրպագուն մերկացնում է Բատիստային:

1990 թ. Հռոմ, եզրափակիչ Գերմանիա – Արգենտինա (1:0) հանդիպումից առաջ:

Այս անգամ բացահայտ ֆավորիտը Գերմանիայի ընտրանին էր: Հարձակման կրակագծում նախորդ առաջնության մասնակից Ռուդի Ֆյոլլերն է:

Գլխավոր մրացավար Կոդեսալ Մենդեսը ձախողեց հանդիպումը: Նա նշանակեց խիստ կասկածելի 11 մետրանոց՝ մինչ այդ չնշանակելով երկու բացահայտ 11 մետրանոց: Բացի այդ, Մենդեսը աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջինը եղավ, ով եզրափակչում երկու կարմիր քարտ ցույց տվեց:

Հենց այս դրվագի համար մրցավարն 85-րդ րոպեին 0:0 հաշվի ժամանակ նշանակեց 11 մետրանոց:

Անդրեաս Բրեմեն չվրիպեց, գերմանացիները հաղթեցին:

Մարադոնան փորձում է մրցավարին համոզել, որ խաղադաշտից չհեռացնի երկրորդ արգենտինացուն:

Գերմանիայի հավաքականը երկրպագուների հետ տոնում է հաղթանակը:

Խաղից հետո Մարադոնան լացում է:

Աղբյուրը՝ Sports.ru:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում