Eurosport-ը ներկայացրել է Մունդիալ 2014-ի ամենատպավորիչ 20 կադրը՝ սկսած մեկնարկային հանդիպման ամենակասկածելի դրվագից, մինչև Գերմանիայի հավաքականի չեմպիոնությունը:
Բրազիլիա - Խորվաթիա (3:1) հանդիպման ժամանակ Ֆրեդը մրցակցի տուգանային հրապարակում ընկնում է, իսկ մրցավարը կասկածելի 11 մետրանոց է նշանակում:
Իսպանիա - Հոլանդիա՝ 5:1. Ռոբին վան Պերսին խփում է առաջնության ամենագեղեցիկ գոլը:
Վերոնշյալ գոլից հետո Վան Պերսիին ողջունում է Մունդիալ 2014-ի ամենաստեղծագործ մարզիչը՝ Լուի վան Գալը:
Կրիշտանո Ռոնալդուն առաջինն է, ում Գերմանիայի հետ խաղից (4:0) հետո սփոփում է Բաստիան Շվայնշտայգերը:
Իգոր Ակինֆեևի կոպտագույն սխալը: Ռուս դարպասապահը միանշանակ վատագույնն էր այս առաջնությունում:
Գիլերմո Օչոայի ֆանտաստիկ սեյվը՝ Բրազիլիա - Մեքսիկա խաղի (0:0) ժամանակ:
Միրոսլավ Կլոզեն ֆիրմային սալտոյով նշում է իր 15-րդ գոլը աշխարհի առաջնություններում:
Աշխարհի առաջնության ամենաէմոցիոնալ մարզիչը՝ Միգել Հերերան՝ Մեքսիկա - Խորվաթիա (3:1) խաղի ժամանակ:
Լուիս Սուարեսը կծում է Ջորջիո Կելինիին:
Ալժիրի հավաքականը ոչ-ոքի է խաղում Ռուսաստանի հետ (1:1) ու մտնում 1/8 եզրափակիչ:
Մունդիալ 2014-ի լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսի հերթական գոլը կոլումբիացիները նշում են ֆիրմային պարով:
1/8 եզրափակչում չիլիացիները կարող էին հաղթել Բրազիլիային. վերջին րոպեների Պինիլիայի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Արդյունքում, տանտերերն ավելի դիպուկ իրացրին ետխաղյա 11 մետրանոցները (1:1, 3:2):
Կեյլոր Նավասը ետ է մղում Թեոֆանիս Գեկասի 11 մետրանոց հարվածը՝ Կոստա Ռիկայի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ քառորդ եզրափակչի ուղեգիր պարգևելով: Կոստա Ռիկա – Հունաստան (1:1, 5:3):
Թիմ Հովարդի ռեկորդային 15 սեյվն էլ ԱՄՆ-ի ընտրանուն չփրկեց պարտությունից 1/8 եզրափակչի Բելգիայի հետ խաղում (1:2):
Խուան Սունյիգան «գլխատում» է Բրազիլիայի ընտրանուն՝ վնասելով Նեյմարի ողնաշարը:
Հոլանդիա - Կոստա Ռիկա հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Լուի վան Գալը Հոլանդիայի ընտրանու հիմնական դարպասապահ Յասպեր Սիլեսենի փոխարեն խաղադաշտ է մտցնում Թիմ Քրուլին, ով երկու 11 մետրանոց ետ մղեց և նարնջագույններին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց (0:0, 4:3):
Գերմանացիները ցնծում են կիսաեզրափակչում Բրազիլիային ջախջախելուց հետո (7:1): Այս խաղում բազմաթիվ ռեկորդներ սահմանվեցին:
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին, ով արժանացավ «Ոսկե գնդակին», քաջալերում է իր թիմակից Սերխիո Ռոմեռոյին, ով կիսաեզրափակչի Հոլանդիայի հետ խաղում (0:0, 4:2) երկու 11 մետրանոց ետ մղեց:
Հոլանդիայի ընտրանու հերոսները՝ գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ու թիմի առաջատար Արիեն Ռոբենը պարգևատրվում են բրոնզե մեդալներով:
Ֆիլիպ Լամը բարձրացնում է աշխարհի գավաթը, իսկ Բաստիան Շվայնշտայգերի կոտրված կոպը վկայում է այն մասին, թե ինչպիսի դժվարությամբ այն տրվեց գերմանացիներին:
Civilnet











