Գլխավոր Լրահոս

Սոցվճարից հրաժարվելու դիմումի ձևը առկա կլինի օգոստոսի 15-ից

Սոցվճարից հրաժարվելու դիմումի ձևը առկա կլինի օգոստոսի 15-ից

Կառավարությունը հուլիսի 31-ի նիս­տում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014թ. ընթացքում Ազգային ժողովի ընդունած օրենքների կիրարկումն ապա­­հովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մասնավորապես, սահմանվել է մաս­նակ­ցի կող­մից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պար­տա­կա­նութ­յու­նից հրաժարվելու վերաբերյալ տեղե­կատվության (դիմումի) ձևը:

«Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներ­կա­յում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մաս­նակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրա­ժարվելու վերա­­բերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշ­վարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համա­կարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավո­րու­թյուն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել հա­մա­պա­տասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը»,- ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ազգային ժողովում հունիսի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով պարտադիր կուտակային վճարը դառնում է նպատակային սոցիալական վճար՝ որպես փաստացի հարկատեսակ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում