Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի քառամսյա որակազրկումը հնարավոր է կրճատվի 2 ամսով: Goal.com-ի հաղորդմամբ՝ նման որոշում կարող է կայացնել Լոզանի արբիտրաժային դատարանը (CAS), որը օգոստոսի 8-ին կքննի «Բարսելոնայի» բողոքարկումը: Եթե CAS-ը դրական վճիռ կայացնի, ապա Սուարեսը հնարավորություն կստանա մասնակցել սեպտեմբերի 14-ին կայանալիք Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ CAS-ի որոշուման արդյունքում չի կրճատվի ուրուգվայցու 9-խաղյա որակազրկումը հավաքականում:
Հիշեցնենք, որ Մունդիալ 2014-ի խմբային փուլի վերջին տուրի Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման ժամանակ Սուարեսը կծել էր Իտալիայի ընտրանու պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, ինչի համար ՖԻՖԱ-ն նրան որակազրկեց 4 ամսով և հավաքականի 9 խաղով:
Civilnet











