Գլխավոր Լրահոս

Բան Կի Մունը կոչ է անում հարգել ղարաբաղյան զինադադարը

Բան Կի Մունը կոչ է անում հարգել ղարաբաղյան զինադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կիսում է խոր մտահոգությունը, որը հայտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային մյուս գործընկերները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճի ու բռնության դրսևորման կապակցությամբ։

Հայտարարությունում, որով Բան Կի Մունի անունից օգոստոսի 4-ին հանդես է եկել նրա մամուլի քարտուղարը, ասված է, որ ՄԱԿ-ի ղեկավարը բոլոր կողմերին կոչ է անում հարգել զինանդադարի մասին համաձայնագիրը, զերծ մնալ հետագա բռնությունից և դրսևորել լարվածության անհապաղ թուլացման ու երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն՝ արագ և խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով։

«Գլխավոր քարտուղարը իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր նրանց ջանքերին, ովքեր միջոցառումներ են ձեռնարկում այս վտանգավոր իրադրության լուծման համար և ձգտում են հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում։

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։

Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ իրենց մտահոգությունն էին հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում