Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտը շարունակում է մնալ խաղաղ կարգավորման կողմնակից

Ստեփանակերտը շարունակում է մնալ խաղաղ կարգավորման կողմնակից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:

Լսելով պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի զեկույցը` իրականացված գործողությունների, ներկայում տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին: ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել պաշտպանության բանակի հրամանատարության և անձնակազմի գործունեությունը՝ ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերը արդյունավետորեն կասեցնելուն, որի հետևանքով վերջինս, կրելով մեծ կորուստներ, նահանջել է: Նա նաև երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերաններին:

Բակո Սահակյանը ցավով նշել է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ եղել են զոհեր, և ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։

Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ իրենց մտահոգությունն էին հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում