Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հայտարարում է ևս մեկ զինվորի մահվան մասին

Ադրբեջանը հայտարարում է ևս մեկ զինվորի մահվան մասին

Օգոստոսի 6-ին Ադրբեջանը հայտարարել է ևս մեկ զինծառայողի մահվան մասին: Ըստ ադրբեջանական APA գործակալության զինվորը մահացել է «շփման գծում՝ հրազենային վիրավորումից»: Գործակալության հաղորդմամբ՝ «կոնկրետ ինչ հանգամանքներում է նա վիրավարվել, հայտնի չէ»:

Օգոստոսի 5-ին Ադրբեջանը հայտարարել էր ևս երկու զինծառայողի մահվան մասին: Նրանք, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, մահացել են զորամասերում՝ անզգույշ կրակոցի հետևանքով:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում