Գլխավոր Լրահոս

Հայաստանում ամենալավատեսը Գեղարքունիքի բնակիչներն են

Հայաստանում ամենալավատեսը Գեղարքունիքի բնակիչներն են

Կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա երկրորդ եռամսյակի սպառողների վստահության ցուցանիշը, որը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է՝ կազմելով 41.6: Ընթացիկ պայմանների ցուցանիշը նույնպես աճ է արձանագրել՝ գրանցելով 33.3 արժեք:

Աճը հիմնականում պայմանավորվել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փոփոխությունը բնութագրող ցուցանիշի 5.7 տոկոսային կետով բարելավմամբ: Դրան հակառակ՝ 2013-ի առաջին եռամսյակից սկսած՝ գալիք եռամսյակում ֆինանսական վիճակի փոփոխության սպասումները նվազում են՝ 49.1-ից հասնելով 42.5-ի:

Սպասումների վերաբերյալ ցուցանիշները վկայում են, որ հարցվողներն ընդհանուր առմամբ լավատես են ապագայի նկատմամբ (49.9)՝ մասնավորապես խոշոր գնումներ կատարելու և ընտանիքի զբաղվածության փոփոխության հանդեպ: Ընթացիկ պայմանների ցուցանիշն ամենաբարձրն է Տավուշի, ամենացածրը՝ Լոռու մարզում, իսկ ապագայի հանդեպ ավելի լավատեսական են Գեղարքունիքի մարզում:

Սպառողների վստահության ցուցանիշը դիֆուզիոն ինդեքս է. 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվածները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

Այս եռամսյակում հարցման մեջ ընդգրկվել է 1829 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից:

Լիլիթ Աբովյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում