Գլխավոր Լրահոս

Հրադադարը շարունակում է խախտվել. հայկական կողմից տուժածներ չկան

Հրադադարը շարունակում է խախտվել. հայկական կողմից տուժածներ չկան

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց: 

Օգոստոսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում և օգոստոսի 7-ի առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց: 

ՊՆ-ն նշում է, որ հայկական կողմից տուժածներ չկան:

«ՀՀ զինված ուժերը շարունակոմ են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։

Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ իրենց մտահոգությունն էին հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,Եվրամիությունը, ՄԱԿ-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում