Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի զոհերը ութից-ինն անգամ շատ են. Սեյրան Օհանյան

Ադրբեջանի զոհերը ութից-ինն անգամ շատ են. Սեյրան Օհանյան

Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ. օգոստոսի 7-ի կառավարության նիստին այսպիսի հայտարարություն է արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ լարված իրավիճակը դեռևս պահպանվում է:

«2014 թվականին, ի տարբերություն 2013 թվականի, հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար  դեպքեր եղան՝ այն դեպքում, երբ 2013 թվականին միայն ամբողջ տարվա ընթացքում՝ 13 հազար խախտում է եղել: Հակառակորդի կողմից այս ժամանակահատվածում եղել են նաև 26 դիվերսիոն-հետախուզական գործողություններ կամ փորձեր, որոնց շուրջ 65 տոկոսը, այսինքն՝  15 դեպքը՝ հուլիսի 25-ից մինչև հիմա, այս ժամանակահատվածում էր»,- ասել է Օհանյանը:

Անդրադառնալով դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություններին` նախարարը նշել է, որ դժբախտաբար, հայկական կողմը ևս կորուստներ է ունեցել` թվարկելով մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները` Զորիկ Ժիրայրի Գևորգյան, Գոռ Բաբկենի Գրիգորյան, Արարատ Վաչիկի Խանոյան, Սարգիս Արմենի Մովսիսյան, Ազատ Արթուրի Ասոյան, Խաչատուր Լևոնի Բադասյան, Արամ Մկրտչի Գրիգորյան:

«Կորուստների հարաբերակցությունը, եթե այսօր համեմատենք, 1/8 և 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական  ռեժիմը: Նաև որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ»,- ասել է Օհանյանը` ընդգծելով, որ հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994-ից ի վեր:

Պաշտպանության նախարարի խոսքով` տվյալ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք:

«Այս ամենը, կարծում եմ, հետևանք է նրանց հռետորաբանության և նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և նաև ներքին լսարանի համախմբման և պարտվածի թերարժեքության վերացման և զինված ուժերի ոգու բարձրացման»,- ասել է Սեյրան Օհանյանը` ներկայացնելով նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկը:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։

Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,Եվրամիությունը, ՄԱԿ-ը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում