Գլխավոր Լրահոս

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել ՀՀ-ի վրա. Սերժ Սարգսյան

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել ՀՀ-ի վրա. Սերժ Սարգսյան

Լուսանկարը` Արտակ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Մյուս կողմից՝ նա սա դիտարկում է որպես վարկած։

«Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար։ Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել։ Ես չեմ կարող հերքել այդ վարկածը։ Բայց դա ընդամենը վարկած է։ Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է։ Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա։ Միգուցեև դա ճիշտ է։ Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու»,- ասել է նախագահը օգոստոսի 11-ին «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձև» հաղորդաշարի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ազդելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։

Խոսելով Հայաստանի՝ այդ պատժամիջոցների բացասական հետևանքները մեղմելու սցենարների մասին՝ նա նշել է, որ Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսված են կանխարգելիչ միջոցառումներ․ «Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց։ Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետևանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք։ Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ առումով, և երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ»։

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ ներկայում մեծ հնարավորություններ են բացվել Ռուսաստանի շուկայում հայաստանյան գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար։

«Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ։ Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար։ Խնդրեմ՝ կոմպենսացնենք։ Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն։ Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում։ Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն։ Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է։ Այլ ճանապարհ չկա։ Իհարկե, ամեն ինչը շատ կարևոր է. բաց հասարակությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, առողջապահությունը կարևոր է, մրցակցությունը կարևոր է, ամենը կարևոր են, բայց ամենակարևորը աշխատանքն է։ Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում