Google-ի նոր` Photo Sphere Camera հավելվածը iOS-ի համար

Google-ը iOS օպերացիոն համակարգի օգտատերերին է ներկայացրել նոր` Photo Sphere Camera բջջային հավելվածը: Ինչպես հաղորդում է Mashable-ը, այն հնարավորություն է տալիս ստեղծել համայնապատկերներ (պանորամա) ու հրապարակել դրանք ինչպես Google Maps քարտեզագրման համակարգում, այնպես էլ Google+, Facebook և Twitter սոցցանցերում:
Հավելվածն առաջարկում է ստեղծել լուսանկարների շարք, որն այնուհետև կարելի է վերածել մեկ միասնական պանորամայի: Մինչ այժմ համանման գործառույթ ունեին Sphere, 360 Panorama և Cycloramic բջջային հավելվածները, որոնք հնարավորություն են տալիս ուղիղ հարթակի վրա նկարահանել 360° տեսադաշտով պանորամաներ` մարդկային գործոնի բացակայությամբ: Ի տարբերություն մյուսների` Photo Sphere Camera-ն հնարավորություն է տալիս հորիզոնական նկարահանումներից բացի` Google Street View պատկերներին համանման գնդաձև լուսանկարներ անել` ներկայացնելով որոշակի կետի շուրջ ամբողջական պատկերը:
Թեմա
Civilnet










