Գլխավոր Լրահոս

Խոլեստերինի դեմ պայքարը` բնական միջոցներով

Խոլեստերինի դեմ պայքարը` բնական միջոցներով

Ինչպե՞ս նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ ժողովրդական միջոցներով: ՍիվիլՆեթն առանձնացրել է բնական սննդի այդպիսի հինգ միջոց:

1. Վարսակի փաթիլներ Խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար պետք է փոխել նախաճաշը: Վեց շաբաթ` ամեն առավոտ, վարսակի շիլա ուտելով՝ խոլեստերինի մակարդակը կարող եք նվազեցնել 5,3%-ով: 2. Կարմիր գինի

Իսպանացի գիտնականները պարզել են, որ բջջաթաղանթով հարուստ կարմիր խաղողը, որից գինի են պատրաստում, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Պարզվել է, որ  կարմիր գինի խմելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը 9%-ով: Ի դեպ` խոլեստերինի ավելի բարձր մակարդակ ունեցողների մոտ այն նվազում է 12%-ով:

3. Ընկուզեղեն

Խոլեստերինի մակարդակի նվազեցմանը նպաստում է նաև ընկուզեղենը: ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ ամիս շարունակ շաբաթական վեց օր մի բուռ ընկուզեղեն ուտելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը 5,4%-ով: Եվ չնայած ընկուզեղենը սրտի համար շատ օգտակար է, այդուհանդերձ, այն բարձր կալորիականություն ունի, ուստի պետք է զգույշ լինել:

4. Թեյ

Թեև թեյն ավելի հայտնի է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց, այնուամենայնիվ, այն նաև հրաշալի է խոլեստերինի իջեցման համար: Հետազոտությունների համաձայն՝ սև թեյն ընդամենը երեք շաբաթում նվազեցնում է արյան լիպիդների քանակը 10%-ով:

5. Շոկոլադ

Շոկոլադը նպաստում է «լավ» խոլեստերինի ձևավորմանը: Հետազոտության ընթացքում կակաոյի փոշի օգտագործող մի խումբ մասնակիցների մոտ «լավ» խոլեստերինի մակարդակը 12 շաբաթվա ընթացքում բարձրացել է 24%-ով: Ի դեպ` սև շոկոլադը երեք անգամ ավելի շատ անտիօքսիդանտ է պարունակում, ինչն էլ կանխարգելում է արյան գնդիկների խմբավորումը և անոթների խցանումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում