Գլխավոր Լրահոս

Twitter-ը կհեռացնի մահացածների լուսանկարներն ու տեսանյութերը

Twitter-ը կհեռացնի մահացածների լուսանկարներն ու տեսանյութերը
Twitter միկրոբլոգների ցանցն այսուհետ կհեռացնի մահացած մարդկանց մարմինների լուսանկարներն ու տեսանյութերը` նրանց հարազատների խնդրանքով, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաընկերությունը: Օգոստոսի 19-ին Սպիտակ տունը դիմել է մի շարք սոցցանցերի` խնդրելով հեռացնել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի սպանության լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք նկարահանվել և սոցցանցերում հրապարակվել էին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից: Twitter-ի գործադիր տնօրեն Դիկ Կոստոլոն իր անձնական միկրոբլոգում տեղեկացրել է, որ սոցցանցը սկսել է արգելափակել այն օգտատերերի էջերը, որոնք տեղադրում են  ամերիկացի լրագրողի սպանությանն առնչվող լուսանկարներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում