Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը 77 կգ քաշային կարգում, երկամարտի 319 կգ արդյունքով օգոստոսի 21-ին գրավել է 1-ին տեղն ու դարձել պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն:
Հակոբ Մկրտչյանը Գյումրիի Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից, նրա անձնական մարզիչը Արմեն Մկրտչյանն է: Ի դեպ` Հակոբ Մկտչյանի պարգևը Հայաստանի առաջին ոսկին է պատանեկան օլիմպիական խաղերում:
Սպորտի նախարարության կայքը հաղորդում է, որ 316 կգ-ով արծաթե մեդալի է արժանացել հնդիկ ծանրորդ Ռագալա Վենկատ Ռահուլը, իսկ բրոնզե մեդալի` ղազախ Ժասլան Կալիևը՝ 310 կգ արդյունքով:
Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Վիգեն Խաչատրյանը:
Civilnet











