Google-ի ձայնային որոնումը միաժամանակ մի քանի լեզու կհասկանա

Google-ի ձայնային որոնման համակարգն այսուհետ կաշխատի միաժամանակ մի քանի լեզվով: Ինչպես հաղորդում է Mashable-ը, այս շաբաթ բոլոր Android սմարթֆոնների համար հասանալի է դարձել Google-ի որոնման բջջային հավելվածի թարմացված տարբերակը, որն ապահովում է միաժամանակ մի քանի լեզուներից օգտվելու գործառույթը: Նախկինում այս նպատակով պահանջվում էր համապատասխան փոփոխություն կատարել համակարգի գործառույթներում:
Google-ի ձայնային որոնման համակարգն աշխատում է շուրջ 50 լեզվով: Թարմացված տարբերակում հնարավոր է միաժամանակ օգտվել հինգ լեզվից:
Թեմա
Civilnet










