Android-ով աշխատում է 18 796 մոդելի սարքավորում

Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների մոդելների թիվը նոր ռեկորդ է սահմանել: OpenSignal վերլուծական ընկերության տվյալների համաձայն` Android-ն ապահովում է 18 796 մոդելի գաջեթի աշխատանքը: 2013թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 11 868 մոդելի սարքավորում, այսինքն` մեկ տարում մոդելների տեսականին ավելացել է 7000-ով:
OpenSignal-ի հետազոտությունում օգտագործված Android սարքավորումները, ըստ բրենդների, բաշխված են հետևյալ կերպ` 43%-ը` Samsung, 4,8%-ը` LG, ապա` Sony, Motorola, Huawei և այլն:
Թեմա
Civilnet










