iMessage-ում ավելի շատ են բողոքում սպամերից

Cloudmark տեղեկատվական անվտանգության կենտրոնի հաղորդմամբ` բջջային սպամի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում iMessage բջջային հավելվածին:
Apple ծառայությունների օգտատերերը հնարավորություն ունեն հաղորդագրություններ ուղարկել` ունենալով միայն ստացող կողմի էլեկտրոնային հասցեն: Օգտագործման այս դյուրին եղանակն էլ պայմանավորում է ծառայության` սպամերների շրջանում ունեցած «համբավը»:
Ներկայում Apple-ն աշխատում է բջջային գովազդների համակարգի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ընկերությունն արդեն սահմանափակել է օրական ուղարկվող հաղորդագրութունների թիվը:
Թեմա
Civilnet










