McDonald's-ը հնարավոր է` բջջային խաղեր թողարկի

McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է թվային երաժշտության և ժամանցային ինդուստրիայի մասնագետների թիմ հավաքագրելու մասին:
Ինչպես հաղորդում է Engadget-ը, թիմի առաջնային խնդիրն է լինելու ընկերության կայքն ավելի խաղային դարձնելը և այն տարբեր ճաշակների համար նախատեսված երաժշտական բովանդակությամբ հարստացնելը: Երաժշտական ստեղծագործությունները հնարավոր կլինի նաև բեռնել:
Եթե նախագիծը լայն տարածում ստանա, ապա չի բացառվում, որ շուտով հայտնվի նաև բջջային հավելված` McDonald's բրենդով:
Թեմա
Civilnet










