«Միկա» մարզահամալիրը, որը պատկանում է գործարար Միքայել Բաղդասարովին, օգոստոսի 25-ին հարկադիր աճուրդի է հանվել, տեղեկացնում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը:
Մարզահամալիրի մեկնարկային գինը ավելի քան 9 մլրդ դրամ է: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող «Միկա» կոմպլեքսի ընդհանուր մակերեսը 3658.9 քմ է: Այն կառուցվել է 2008-ին:
Աճուրդը կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը:
Civilnet











