Sony-ն «սելֆի» նկարող տեսախցիկ է թողարկել

Sony ընկերությունը թողարկել է նոր գաջեթ` Sony Cyber-shot DSC-KW1/WC, որը հատուկ նախատեսված է «սելֆի» նկարելու համար:
Mashable-ը հաղորդում է, որ օծանելիքի շշի տեսք ունեցող սարքավորումն ունի 19,2 Մգպ տեսախցիկ, սենսորային էկրան, 10x-զում գործառույթ: Արված լուսանկարները հնարավոր է դիտել գաջեթի 3,3-դյույմանոց էկրանին: Սարքն ունի NFC և Wi-Fi գործառույթներ, որոնց օգնությամբ օգտագործողները հնարավորություն ունեն նկարելուց անմիջապես հետո լուսանկարները տեղադրել սոցցանցերում, պահպանել դրանք «ամպային» հիշողության համակարգերում կամ ներկառուցված microSD հիշողության քարտերում:
Ներկայում գաջեթը վաճառվում է բացառապես չինական շուկայում` $845-ով: Ակնկալվում է, որ այլ շուկաներում այն կհայտնվի 2014թ. սեպտեմբերին:
Թեմա
Civilnet










