WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 600 մլն-ի

Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման WhatsApp բջջային ծրագիրը շարունակում է լայն տարածում ստանալ: Չնայած տարեկան $1 արժողությամբ վճարովի բաժանորդագրությանը` ծառայությունն ակտիվ օգտատերերի թվով առաջ է անցել իր մրցակիցներից, հաղորդում է Thenextweb-ը:
Ծրագրային մշակման մասնագետների վիճակագրության համաձայն` մեսենջերի 600 մլն օգտատերերի մեծ մասը բաժին է ընկնում Չինաստանին: Facebook-ը, որ 2014թ. փետրվարին գնել է WhatsApp-ը, դիտարկում է ծառայությունում խաղեր և վճարովի գովազդ ներառելու հնարավորությունը: Սոցցանցը $19 մլն է ներդրել ծառայության զարգացման համար:
WhatsAppը ստեղծվել է 2009-ին:
Թեմա
Civilnet










